Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Ճիշտ սնունդը կանխում է լեղապարկի քարերի առաջացումը

Ճիշտ սնունդը կանխում է լեղապարկի քարերի առաջացումը

Երբեմն  ոչինչ  չանելով` ցանկանում ենք զերծ մնալ լեղապարկի քարերից, և դա գրեթե նույնն է, ինչ առանց լցակայան այցելելու՝ հույս ունենալ, որ մեքենայի վառելիքը ճանապարհին չի վերջանա: Եթե Դուք իսկապես ցանկանում եք խուսափել լեղապարկի քարերից, ապա անհրաժեշտ է կանոնավորապես օգտագործել այնպիսի սնունդ, որը կնպաստի լեղապարկի արդյունավետ աշխատանքին: Եվ այսպես, NaturalNewsը Ձեզ ներկայացնում է  ամենօրյա ճիշտ սննդակարգը:

 

1. Թարմ մրգերի և բանջարեղենի հյութ: Լեղապարկն աշխատում է լյարդի հետ միասին` սնունդը մարսելու և տոքսինները վերացնելու համար: Բայց երբ այս երկու կենսական օրգաններից մեկը սննդարար նյութերի պակասի հետևանքով խցանվում է, խոլեստերինը բյուրեղացվում է կալցիումի հետ` առաջացնելով լեղապարկի քարեր: Խնդիր է առաջանում լեղապարկի քարերը փշրելը և առողջության հետագա բարդացումները կանխելը: Թարմ մրգերի և բանջարեղենի հյութը կարող է թեթևացնել լեղապարկի բորբոքային պրոցեսները և հեռացնել լեղապարկի ու լյարդի տոքսինները: Խնձորի հյութը, որը հարուստ է պեկտինով, փափկացնում և կազմալուծում է լեղապարկի քարերը և կանխում նոր քարերի ի հայտ գալը: Լիմոնի, նեխուրի, լոլիկի և ճակնդեղի թարմ քամած հյութը նույնպես բարենպաստ ազդեցություն է թողնում լեղապարկի վրա:

 

2. Օգտակար ճարպերով հարուստ սնունդ: Չնայած բժիշկները լեղապարկի վիրահատություն տարած հիվանդներին խորհուրդ են տալիս հեռու մնալ ճարպոտ սննդից, այնուամենայնիվ, որոշ օգտակար ճարպերի օգտագործումը կարող է կանխել լեղապարկի քարերի առաջացումը: Օգտակար ճարպեր պարունակում են ձիթայուղը, կոկոսի յուղը և կենդանական ծագման մթերքները, որոնք օգնում են սինքրոնիզացնել լեղապարկի և լյարդի համար կարևոր սննդամթերքների օգտակար նյութերը: Պետք է հրաժարվել սոյայի և կանոլայի ձեթից, որոնք պարունակում են վտանգավոր և թունավոր ճարպեր, և հենց դրանց հետևանքով էլ առաջանում են բորբոքումներ: Քրոնիկական բորբոքումների հետևանքով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Սակայն ամեն օր օգտագործելով օմեգա-3ով հարուստ ձկան յուղ, կարող ենք իջեցնել խոլեստերինի մակարդակը և տոքսինները հեռացնել մեր կենսական օրգաններից:

 

3. Խնձորաթթու, խնձորի քացախ: Այս տնական դեղամիջոցը շատ փորձված է, և այն բացարձակապես անվտանգ է: Խնձորի քացախի օգտագործումը կազմալուծում է լեղապարկի քարերը` առանց բժշկական միջնորդության: Խառնել խնձորի քացախը խնձորաթթվի հետ և օրական խմել այս լուծույթը` լեղապարկի առողջ ապագայի համար:

 

4. Քրքում (шафран прекрасный (Crocus speciosus)): Սննդամթերքին ավելացրեք քրքում: Ուսումնասիրությունները պարզել են, որ քրքումը հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտ համեմունք է, որը առողջ է պահում լեղապարկը: Քրքումի շնորհիվ լեղին արագ լուծվում է, ինչի արդյունքում էլ չեն գոյանում լեղապարկի քարեր: Օրական օգտագործեք 300մգ քրքում, որպեսզի բարելավեք լեղիի բաղադրությունը: Օգտակար է նաև կալցիումով  և վիտամին C-ով հարուստ սննդամթերք օգտագործել: Իսկ մշակված շաքարով սննդամթերքները ոչ մի օգուտ չեն բերում լեղապարկին, այլ միայն նպաստավոր պայմաններ են ստեղծում լեղապարկի քարերի համար:

Հեղինակ. ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ